«Որ Դավիթ Տոնոյանին «թավշյա հեղափոխականները» պիտի պաշտոնազրկեին, ենթարկեին քրեական հետապնդման, որևէ մարդ չէր կասկածում…». Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին «թավշյա հեղափոխականները» ինչ-որ պահի պիտի պաշտոնազրկեին, իսկ այնուհետև ենթարկեին քրեական հետապնդման, որևէ մտածող մարդ չէր կասկածում…
Որ նույնը պիտի կատարվեր երկրի ռազմական գերատեսչության շատ-շատ պատասխանատու պաշտոնյաների և, մասնավորապես, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի կամ ռազմական ավիացիայի նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանի նկատմամբ, ևս կասկածից վեր էր…
Սակայն այդ ամենը մտածող մարդու համար սպասելի էր ոչ թե նրա համար, որ նրանք «անմեղ» լինելով հանդերձ կարգվելու են մեղավոր, այլ, որ ժամանակին նրանցից ամեն մեկը, կամավոր, թե պարտադրված, համակարծիք էր երկրի վզին փաթաթված «թավշյա հեղափոխության» գաղափարներին…
Այս ամենով հանդերձ, սա ամենևին էլ այն պահը չէ, երբ կատարվածը պետք է ընկալենք դանտոնյան ոգով ազդարարված այն ճշմարտությամբ, թե իբր «հեղափոխությունը խժռում է իր զավակներին…» Սա այն պահն է, երբ մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ցանկացած անհեռատես քայլ օրինաչափորեն տանելու է այնտեղ, որտեղից դուրս գալով՝ դու զրկված ես լինելու ինքդ քեզնից…»։