Բաժիններ՝

Ֆրանսիայի պատրաստուկային սահմանափակումները ԵԽ-ի փաստաթղթերի դրույթների խախտում են. ՌԴ ԱԳՆ

«Սպուտնիկ V»-ով պատվաստված անձանց տեղաշարժումը սահմանափակելու Փարիզի գործողությունները դժվարացնում են Մոսկվայի աշխատանքը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ խախտում են Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի դրույթները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ԱԳ նախարարությունում:

Անցյալ շաբաթ Դաշնային խորհրդի գծով ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ Վլադիմիր Կրուգլիյը հայտնել է, որ չի կարող ազատորեն տեղաշարժվել Ստրասբուրգում, քանի որ ռուսաստանյան պատրաստուկը չի ճանաչվել ԵՄ-ում: Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի կարծիքով, դա «պատրաստուկային խտրականություն» է, որի պայմաններում նստաշրջանին կարելի է միայն հեռավար մասնակցել:

«Ընդունված սահմանափակումները դիտարկում ենք որպես Փարիզի կողմից Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Արտոնությունների եւ անձեռնմխելիությունների վերաբերյալ գլխավոր համաձայնագրի այն դրույթների խախտում, որոնց համապատասխան ֆրանսիական կողմը պարտավոր էապահովել անարգել մուտքը եւ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը»,-մեկնաբանել են ԱԳՆ-ում: Գերատեսչությունում նշել են, որ, «ցավոք, տեղի ունեցողի համար պատասխանատվության բաժինն ընկնում է նաեւ Եվրոպայի խորհրդի ղեկավարության, նրա քարտուղարության վրա»:

«Մատնանշում ենք նրա պասսիվ, կարելի է ասել, համաձայնողական դիրքը»,-հավելել են այնտեղ:

Սմոլենսկի հրապարակում կարծում են, որ Ստրասբուրգը պետք է գործի ավելի ակտիվորեն, ձգտի հասնել այն բանին, որպեսզի ֆրանսիական իշխանությունները չեղարկեն խտրական միջոցները: Նաեւ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի բյուջեի հինգ հիմնական վճարորդներից մեկն է եւ «իրավունք ունի իր նկատմամբ հարգալից ու իրավահավասար վերաբերմունք ակնկալել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930