Բաժիններ՝

Քովիդով հիվանդացած ու ապաքինված մարդիկ 13 անգամ ավելի քիչ են վարակվել Delta շտամով, քան պատվաստվածները

2021թ․ օգոստոսի 24-ին MedRxiv.org ինտերնետային կայքում տեղադրվել է իսրայելական աշխատաքային խմբի հետազոտությունը, որի հեղինակներից են Սիվան Գազիթը, Ռոյ Շլեզինգերը, Գալիթ Պերեցը և այլք։

Աշխատանքային խումբն անցկացրել է ռետրոսպեկտիվ հետազոտություն, որի ընթացքում համեմատվել են 3 խմբերի տվյալներ․

1. Անձիք, որոնք նախկինում չեն վարակվել Քովիդով և ստացել են Pfizer պատվաստանյութի 2 դեղաչափ:

2. Նախկինում վարակված անձիք, որոնք չեն պատվաստվել:

3. Նախկինում վարակված անձիք, որոնք ստացել են պատվաստանյութի 1 դեղաչափ։

Գնահատվել են 4 բաղկացուցիչներ՝ Քովիդով վարակվելը, ախտանշաններով հիվանդանալը, Քովիդով հոսպիտալացումը և մահը։

Վերլուծվել են 2021թ․ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 14-ն ընկած ժամանակաշրջանի տվյալները․ այն ժամանակահատվածը, երբ Իսրայելում գերակշռում էր Delta շտամը։

Արդյունքները հետևյալն են․ նախկինում Քովիդով չհիվանդացած պատվաստված մարդկանց մոտ Delta շտամով վարակման վտանգը 13,06 անգամ ավելի մեծ է, քան նրանց մոտ, ով նախկինում հիվանդացել է, այն դեպքում, երբ հիվանդանալը կամ պատվաստվելը տեղի է ունեցել 2021թ․ հունվար-փետրվար ամիսներին։

Հակահամաճարակային Ալյանս 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930