Բաժիններ՝

Ուժեղացված ծառայություն` Երևանում

Սեպտեմբերի 28-ի երեկոյան քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Մեկնարկից առաջ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը հրահանգավորեց ուժեղացված ծառայությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներկայացնելով հատուկ միջոցառման նպատակները՝ հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում։

Երևանի բոլոր վարչական շրջաններում ու Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել՝ 40, բերվել՝ 5 անձ, որոնցից 2-ի նկատմամաբ իրականացվել է վարչական վարույթ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 9 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հերոինի ու մեթամֆետամինի նմանվող։ Հայտնաբերվել են նաև կորած համարանիշեր։ Ուժեղացված ծառայության ընթացքում պրոֆիլակտիկ բնույթի այցեր են կատարվել 10-ից ավելի ժամանցի վայրեր։

Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930