
Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից տղամարդ է մահացել

Արցախում սեպտեմբերի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 80 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13 124 քաղաքացու հետազոտություն, որից 1 144-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 81-ամյա տղամարդ, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլսիգմենտար թոքաբորբ, պոլիօրգան անբավարարություն։