Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նոր կիսապաշտպան ունի

Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ֆուտբոլիազգային հավաքականում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայինախագահ Արմեն Մելիքբեկյանի, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ԽոակինԿապառոսի և ԱՄՆ-ի «Կոլամբուս Կրյու» ակումբում հանդես եկող 29-ամյա կիսապաշտպանի միջևբանակցությունների արդյունքում Սելարայանը հավաքականին կմիանա արդեն հոկտեմբերին կայանալիքմարզական հավաքի ընթացքում:

Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո Լուկաս Սելարայաննառաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Կայացրել եմ ինձ համար կարևորագույն որոշում՝ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։Որոշումը չեմ կայացրել մեկ օրում, սա կշռադատված քայլ է։ Վերջին տարվա ընթացքում մի քանի անգամխոսել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, շփվել եմ նաևհավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Երկուսն էլ ինձ ներկայացրել են ֆեդերացիայիծրագրերը։

Գիտեի հայկական արմատներիս մասին, սակայն Արգենտինայում հայ համայնքի հետ սերտ կապ չեմունեցել: Հենց այդ պատճառով ինձ ժամանակ էր հարկավոր, որպեսզի կարողանամ նման կարևոր որոշումընդունել։ Սեպտեմբերին ընտանիքիս հետ քննարկելուց հետո կայացրեցի Հայաստանի հավաքականինմիանալու որոշում։ Այժմ ես խանդավառված եմ Հայաստանի ընտրանուն միանալու առթիվ:

Տեղյակ եմ՝թիմը լուրջ խնդիրներ է դնում իր առջև: Ես պատրաստ եմ անել առավելագույնը, որպեսզի միասինկարողանանք հասնել մեր նպատակներին։ Ուրախ եմ, որ Հայաստան եմ գալիս այս կարևորագույն փուլումև հույս ունեմ հավաքականի հետ նոր բարձունքներ նվաճել»:

Լուկաս Սելարայանը ծնվել է 1992 թվականին՝ Արգենտինայի Կորդոբա քաղաքում:

Ֆուտբոլային կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում, որտեղ հանդես է եկել 2012-2015 թվականներին: 2016-2020 թվականներին խաղացել է մեքսիկական «Տիգրեսում»: 2020 թվականիհունվարից հանդես է գալիս ամերիկյան «Կոլամբուս Կրյու» ակումբում: Հարձակողական ոճիկիսապաշտպան է, աջլիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս