Բաժիններ՝

ՈւԵՖԱ-ն շարունակում է պատերազմը «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենթուսի» դեմ

ՈւԵՖԱ-ն հայտարարել է «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենթուսի» դեմ պահանջներից հրաժարվելու մասին:

Այս թիմերի նկատմամբ կարգապահական գործողություն սկսվեց մայիսի վերջին՝ կապված Եվրոպայի Սուպերլիգայի նախագծի պատճառով ակումբների կողմից ՈւԵՖԱ-ի կանոնակարգի դրույթների հնարավոր խախտման հետ:

Կազմակերպության բողոքարկման մարմինը դատավարություններն անվավեր է ճանաչել. «Կարծես թե դրանք երբեք չէին սկսվել»,- ասված է ՈւԵՖԱ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը հետագայում վերսկսի գործընթացը:

Ավելի վաղ Մադրիդի դատարանը վճռել էր, որ ՈւԵՖԱ-ն չի կարող բացառել Սուպերլիգայի ակումբներին իր մրցաշարերից, ինչպես նաև կազմակերպությանը պարտավորեցրել է հանել բոլոր պատժամիջոցները ներգրավված ակումբների նկատմամբ:

ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել Մադրիդի դատարանի վճռի վերաբերյալ։

«Այսպես կոչված, Սուպերլիգայի նախագծի երեկվա հայտարարությունից և ՈւԵՖԱ-ի կողմից ձեռնարկված համապատասխան  միջոցառումներից հետո ՈւԵՖԱ-ն կրկնում է իր թեզը, որ, այսպես կոչված, Սուպերլիգայի նախագծի առնչությամբ միշտ գործել է ոչ միայն իր կանոնադրություններին համապատասխան, այլև այլ կանոնակարգերի, ԵՄ օրենսդրությանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և շվեյցարական իրավունքին համապատասխան: ՈւԵՖԱ-ն վստահ է իր դիրքորոշմանը և կշարունակի պաշտպանել այն բոլոր համապատասխան իրավասությունների շրջանակներում:

Մադրիդի դատարանում ընթացող դատավարությունների ընթացքում ՈւԵՖԱ-ն միշտ բարեխղճորեն է գործել: Ըստ այդմ, և չնայած այն բանին, որ ՈւԵՖԱ-ն չի ընդունում Մադրիդի դատարանի իրավազորությունը և համոզված է, որ միշտ գործել է լիովին համապատասխան ընթացիկ դատավարությանը, ՈւԵՖԱ-ն այսօր պաշտոնական փաստաթղթեր է ուղարկել Մադրիդի դատարան` հաստատելով ընթացիկ պահանջները:

Բացի այդ, ՈւԵՖԱ-ն միջնորդություն է ներկայացրել վիճարկելու ընթացիկ վարույթը նախագահող դատավորին, քանի որ, նրա կարծիքով, այս վարույթներում կան էական խախտումներ:

ՈւԵՖԱ-ն նաև պաշտոնական բողոք կներկայացնի բարձրագույն դատարան՝  Մադրիդի նահանգային դատարան (Վերաքննիչ դատարան):

ՈւԵՖԱ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ազգային և ԵՄ օրենսդրության խստագույն պահպանմամբ` իր և, ամենակարևորը, ֆուտբոլի իր անդամների և շահագրգիռ կողմերի շահերը պաշտպանելու համար»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս