Համլետ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին
Հանրապետության նախագահի խորհրդական, դիվանագետ, թարգմանիչ Համլետ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:
Համլետ Գասպարյանը ծնվել է 1950թ. մայիսին 20-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում:
1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը:
Խորհրդային տարիներին աշխատել է տպարաններում և հրատարակչական տներում որպես սրբագրիչ և հրատարակչական խմբագիր:
Մասնակցել է ղարաբաղյան շարժմանը, անդամակցել «Հայ Դատի պաշտպանության ընկերությանը»:
1988թ. աշխատակցել է անկախ հրատարակություններին և թերթերին («Հայ Դատ», «Հայ Աշխարհ»):
1989-1990թթ. եղել է «Հայ աշխարհ» թերթի խմբագրի տեղակալը:
1989-1990թթ. մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը` մինչև 1995թ. ապրիլը լինելով օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը:
Այդ ընթացքում, որպես լրագրող, բազմիցս լուսաբանել է Հայաստանի ղեկավարության և հայկական պատվիրակությունների արտասահմանյան այցելությունները:
1995թ. աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:
1995-1996թթ. գործուղվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն:
1996-1997թթ. – ԱԳՆ Եվրոպայի վարչության առաջին քարտուղար:
1997-1998թթ. – եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրենը:
1999-2002թթ. – Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, խորհրդական:
2002-2003թթ. աշխատել է ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչությունում որպես խորհրդական, այնուհետև՝ 2003-2006 թվականներին եղել է ԱԳՆ մամուլի խոսնակ, մամուլի և տեղեկատվության վարչության պետ:
2005թ. Համլետ Գասպարյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
2006-2010թթ. – Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, դեսպանորդ։
2008-2009թթ․ – Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, գործերի ժամանակավոր հավատարմատար։
2010-2017թթ․ – Ռումինիայում ՀՀ դեսպան։
2014-2017թթ․ – Չեռնոգորիայում ՀՀ դեսպան:
2018թ. փետրվարի 12-ին նշանակվել է ԱԳՆ քաղծրագրավորման վարչության պետ-նախարարի խորհրդական:
2018թ. ապրիլի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական:
2020թ. մայիսին Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
168.am-ը ցավակցում է Համլետ Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին: