Զարեհ Սինանյանը խնդրեց ներդրումների մասին հարցն ուղղել «տնտեսության» նախարարությանը

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն  ԱԺ-ում աշխատանքային հանդիպում էր նախաձեռնել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ (Սփյուռքի հարցերով) Ազատուհի Սիմոնյանի հետ: Քննարկման թեմաները բազմազան էին՝  բնակության կամ քաղաքացիության, երկրի հասարակական, քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքին հայերի լիարժեք ինտեգրմանը խոչընդոտող խնդիրներ, դրանց լուծման հնարավոր ուղիները, սփյուռքահայերի հայրենադարձության, Հայաստանում ապրելու, աշխատելու և  ստեղծագործելու համար բարենպաստ միջավայր ստեղծելու, ինչպես նաև  ներդրումներ կատարելու հնարավորությունները դյուրացնելու,   առկա խնդիրների լուծմանը միտված քայլերի մասին:

Հանդիպման ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը դիմելով Զարեհ Սինանյանին՝  հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականին հայտարարվում էր, որ հեղափոխությունից հետո  սփյուռքից  հսկայական ներդրումներ են գալու Հայաստան և թռիչքաձև տնտեսական աճ է լինելու, հետևաբար՝ ո՞ւր մնացին  ներդրումները և տնտեսական թռիչքաձև աճը։

Պատասխանելով հարցին՝ Զարեհ Սինանյանն ասաց, որ ճիշտ կլինի՝  հարցն ուղղվի «տնտեսության» նախարարությանը, քանի որ ներդրումների վերաբերյալ ինքը ստատիստիկ տվյալներ չունի հարցին լիարժեք պատասխանելու համար։

«Ես կարող եմ ընդհանուր խոսել, թե ինչ խնդիրներ կան ներդրումների հետ կապված։ Հայաստանում ներդրումների հետ կապված մենք ունենք խնդիր, երբ մարդիկ գալիս են ներդրումներ անելու, Կառավարության կամ  բյուրակրատիայի տարբեր օղակների հետ դժվարությունների հետ են առնչվում։ Մարդիկ խնդիրներ ունեն ամենատարրականից մինչև ամենամեծ, սա հիասթափեցնում է մարդկանց»,- նշեց Զարեհ Սինանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս