Խաբարովսկի մերձակայքում Ան-26 ինքնաթիռի կործանման հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել
Ան-26 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք, որն աղետի է ենթարկվել Խաբարովսկի մերձակայքում, զոհվել են: Այդ մասին հաստատել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունում:
«Ցավոք, աղետի հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել»,-լրագրողներին ասել են գերատեսչության մամուլի ծառայությունում: Ան-26-ի կործանման հետեւանքով զոհվել է Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների վեց բնակիչ, հաղորդվում է Խաբարովսկի երկրամասի նահանգապետի տելեգրամ-ալիքում: «Ան-26 ինքնաթիռում, որը Չիտայից ժամանել էր Խաբարովսկ, եղել են վեց մասնագետներ: Նրանց թվում Խաբարովսկի բնակիչներ չկան, դրանք Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների բնակիչներ են»,-գրել է տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Դեգտյարյովը:
«Մենք արդեն որոշում ենք ընդունել զոհվածների հարազատներին օգնելու վերաբերյալ: Յուրաքանչյուր ընտանիքի երկրամասի կառավարության պահուստային հիմնադրամից կվճարվի 1-միլիոնական ռուբլի»,-նշել է նահանգապետը: Կործանված ինքնաթիռը գտնվել է Խրեբտովայա լեռան շրջանում, որի բարձրությունը 900 մետրից ավելի է: ԱԻՆ-ում նշել են, որ փրկարարներից ավելի քան հինգ ժամ է պահանջվել ոտքով բարձրլեռնային շրջանի դժվարամատչելի տայգայական տեղանքը հաղթահարելու համար: «Ռուսաստանի ԱԻՆ-ի՝ երկրամասի փրկարարների, Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի եւ այլ հսկողական մարմինների համահավաք խումբն աշխատում են ինքնաթիռի կործանման վայրում»,-հաղորդել են մամուլի ծառայությունում:
Սեպտեմբերի 22-ին Ան-26 ինքնաթիռը Խաբարովսկի երկրամասի տարածքում ստուգում էր թռիչքների ռադիոտեխնիկական ապահովման ցամաքային միջոցները: Խաբարովսկից մոտավորապես 38 կիլոմետր հեռավորությամբ նա կորել է ռադարներից, եւ նրանց հետ կապն ընդհատվել է: Ինքնաթիռում գտնվում էր անձնակազմի վեց անդամ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: