Հանգստի լավագույն ուղղությունները 2021 աշնանը

Պրեմիում դասի VISA Signature  քարտատեսակը ճամփորդությունը ավելի շահավետ դարձնելու տարբեր հնարավորություններ է առաջարկում: Իսկ Կոնվերս բանկից ստացված այդ քարտատեսակը նաեւ հավելյալ հնարավորություններ է ընձեռում: Մասնավորապես, Բանկի VISA Signature  քարտապանները՝ մինչեւ 14 տարեկան երկու երեխայի հետ Զվարթնոց օդանավակայանի Business Lounge-ի ծառայություններից կօգտվեն առանց մուտքի եւ սպասարկման վճարի: Մուտքի վավերացման համար քարտից կգանձվի ընդամենը 100 դրամ: Նրանք հնարավորություն ունեն նաեւ ստանալ վարկային սահմանաչափ, որը կարող են օգտագործել նաեւ  ուղեւորությունների նպատակով:

Իսկ 2021թ աշնանը ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունները արդեն հայտնի են: Բացի թավշյա եղանակով ու հիանալի ծովափերով հայտնի Եգիպտոսից, ԱՄԷ-ից, Հունաստանից ու Կիպրոսից, աշնանը կարելի է հանգիստը վայելել.

Թունիսում, որտեղ զբոսաշրջիկներին խոստանում են հիանալի էթնիկ տուրեր, անկրկնելի մթնոլորտ ու հիանալի ծովափեր,

Իսպանիայում, որտեղ աշնանը ջրի միջին ջերմաստիճանը +23°C է , իսկ միջնադարյան ամրոցների ու ճարտարապետական կոթողների պակաս չի զգացվում,

-Յուրօրինակ մշակույթով ու խոհանոցով, զբոսաշրջային ավանդույթներով հայտնի Թայլանդում,

Բուլղարիայում, որը 2021-ին առաջարկում է ամենամատչելի տուրիստական ծառայությունները  Եվրոպայում:

Իսկ ճանաչողական տուրիզմը նախընտրողները կարող են այցելել.

– Բրագա՝ Պորտուգալիա-Բրագան այցելության ֆանտաստիկ վայր է՝ գեղեցիկ ու խնամված այգիներով, պատմաճարտարապետական հուշարձաններով ու յուրօրինակ մթնոլորտով, որոնց շնորհիվ քաղաքում զբոսաշրջիկների պակաս չի զգացվում ողջ տարին: Իր յուրօրինակ աստիճանավանդակով հայտնի Բոն Զեժուշ եկեղեցին, պատմական կենտրոնը, Բիսկաինյուշ ամրոցն՝ իր այգիներով, Սմերյո սրբավայրը, Պոպուլո մենաստանը փոքր մասն են այն գրավչությունների, որոնք կազմում են Բրագայի տուրիստական դեմքը:

– Ցավտատ՝ Խորվաթիա– Սարերով շրջապատված Ցավտատը Խորվաթիայի ամենահարավային առափնյա հանգստավայրն է: Հայտնի է իր հարուստ բնությամբ, գեղեցիկ ճարտարապետությամբ եւ լավ ափերով:

-Կոտոր՝ Չեռնոգորիա– Քաղաքը ներառված է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն միջնադարյան փոքրիկ, հեքիաթային բնակավայր է հիշեցնում: Քաղաքում տիրող մթնոլորտով եւ ճարտարապետական միջավայրով այն պարտական է վենետիկցիներին, որոնք 400 տարի իշխել են քաղաքում՝ այն հեռու պահելով պատերազմներից:  Որ դուք 21-րդ դարում եք, կարող եք հասկանալ միայն ծովափին կայանված բազմաթիվ նոր ու թանկարժեք նավերից:

Կոնվերս Բանկի առաջարկի մանրամասները՝ այստեղ․

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս