
«Սալահն անում է այն, ինչ կարող է միայն Մեսսին»․ Ռիչարդս

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Մայք Ռիչարդսը գովել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին:
«Ես նրան չեմ համեմատում Լիոնել Մեսսիի հետ, բայց Սալահն այնպիսի բաներ է անում, ինչին կարող է անել միայն Մեսսին: Ֆուտբոլում կան բազմաթիվ պատմություններ այն ֆուտբոլիստների մասին, ովքեր հիանալի են մարզվում, բայց կորչում են հանդիպումների ժամանակ: Այնուամենայնիվ, Մոն, որքան ինձ հայտնի է, այդպիսին չէր:
Բայց ես դեռ վստահ չեմ, թե արդյո՞ք Սալահը ստանում է այն արժանի ճանաչումը, թե՞ ոչ: Արդյո՞ք դա այն պատճառով է, որ նա խաղում է Եգիպտոսի հավաքականում, և մենք նրա բոլոր հանդիպումները չենք տեսնում հեռուստատեսությամբ: Թե՞ այն պատճառով, որ նա հազվադեպ է հարցազրույցներ տալիս, և նրա անունով մեծ վերնագրերը քիչ են:
Ես դա շատ հստակ տեսնում եմ, որ Մոն աշխարհի լավագույն եզրային հարձակվողն է աշխարհում:
Առանց նրա «Լիվերպուլը» չէր անցնի Չեմպիոնների լիգա և այս մրցաշրջանում չէր պայքարի տիտղոսի համար: Նա պարզապես անփոխարինելի է, նա խաղացող է, ով կարող է վճռել մեծ հանդիպումների ելքը: Հուսանք, որ նրա պայմանագրի վերաբերյալ անորոշությունն արագ կլուծվի»,- գրել է Ռիչարդսը Daily Mail-ի սյունակում:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սալահը դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան