
«Ըստ որոշ տեղեկությունների, առևանգվել է ոչ թե 2, այլ 4 քաղաքացի ու անհետացել է նաև մեքենան, որով երթևեկել են»․ Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Դուք ում ե՞ք գժի տեղ դրել
Գորիս-Կապանի էդ հատվածում շեղվելու պարզապես տարբերակ չկա, անգամ, եթե շատ ուզենաս: Շեղվելուց կհայտնվեին ձորում:
Փաստացի Քարահունջի մի պոստից մյուս պոստ ասֆալտապատ ճանապարհով գնալուց առևանգվել են ադրբեջանցիների կողմից:
Ըստ որոշ տեղեկությունների ոչ թե 2, այլ 4 քաղաքացի, ու անհետացել է նաև մեքենան, որով երթևեկել են:
Էդ հանգամանքները պարզում եք՞ թուրքի հարճեր!»։