
Մասկը պատմել է՝ ինչպես է անցել Տիեզերք առաջին զբոսաշրջային թռիչքը

SpaceX ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը պատմել է, թե ինչպես է ընթացել Inspiration4 առաքելությունը, որի շրջանակներում տեղի է ունեցել տիեզերք առաջին զբոսաշրջային թռիչքը: Այս մասին նա գրել է Թվիթերում:
Գործադիր տնօրենի խոսքով՝ առաքելության անձնակազմի անդամների մոտ ամեն ինչ կարգին է:
«Ես հենց նոր խոսեցի Inspiration4-ի անձնակազմի հետ: Նրաց մոտ ամեն ինչ կարգին է»,- գրել է Մասկը:
Հայտնի է նաև, որ անձնակազմը, ուղեծիր դուրս գալուց հետո, արդեն կատարել է ավելի քան 15 պտույտ Երկիր մոլորակի շուրջը:
Նշենք, որ սեպտեմբերի 16-ին, ամերիկյան SpaceX ընկերությունը գործարկեց Inspiration4 առաքելությունը, որի ընթացքում աշխարհի պատմության մեջ առաջին անգամ քաղաքացիական անձնակազմը մեկնեց Տիեզերք և կատարեց տուրիստական թռիչք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը