Սպառողական գների փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում 2021թ. հունվար-օգոստոսին
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. օգոստոսը 2020թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.4%:
Սննդամթերքի գներ: 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.1%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.6% գնաճ:
Վերջինիս մեծապես նպաստել են մսի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի ապրանքախմբերում գրանցված 0.7-5.1% գնաճերը: Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է՝ 66.4%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 5.1% գնաճ:
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է՝ 25.5%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 1.5% գնաճ (<> ձկնատեսակի գնաճը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ կազմել է՝ 29.3%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 1.7%):
Ի դեպ, անվանումը, թե ո՞ր ձկնատեսակը նկատի ունեն՝ փաստաթղթում նշված չէ (խմբ․)։
2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է՝ 9.9%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնաճ (խոզի մսի գնաճը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ՝ կազմել է 40.3%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 6.5%):
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ գրանցվել է՝ 12.2%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնաճ:
Ձվի գինը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ աճել է 46.5%-ով, իսկ 2021թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.2% գնանկում:
2021թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.2%, հացաբուլկեղենի և ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի 0.3% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է՝ 9.3%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.1% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի գնաճը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ կազմել է՝ 8.7%, 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.2%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար՝ 10.4% և 0.1%:
Մրգի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է՝ 8.7%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ` 1.5% գնանկում:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 29.1% գնաճ, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 3.5% գնանկում (արևածաղկի բուսական յուղի գնաճը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ կազմել է՝ 61.9%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ գրանցվել է 8.4% գնանկում):
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 36.2% գնաճ, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 1.5% գնանկում:
Ոչ պարենային ապրանքների գներ: 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է՝ 9.4%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնաճ:
2021թ. օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.2% և 1.6%-ով։ 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար՝ 47.5% և 44.3%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 35.1% և 41.7% գնաճ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ (ԱՐՄՍՏԱՏ)
Ամբողջական հաշվետվությունը՝ այստեղ․