
Լապորտան և Կումանը լարված հանդիպում են ունեցել

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ քննարկել է Չեմպիոնների լիգայում «Բավարիայից» կրած խոշոր պարտությունը (0:3):
Նախագահի, մարզչի և կատալոնական ակումբի մի շարք ղեկավարների հանդիպումը կայացել է խաղից գրեթե անմիջապես հետո: Այն անցել է լարված մթնոլորտում, նշում է El Chiringuito-ն:
«Բարսան» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց «Բավարիայից»՝ այդպես էլ ամբողջ հանդիպման ընթացքում դարպասին չհարվածելով:
Սիրարփի Աղաբաբյան