Բաժիններ՝

Պուտինն ինքնամեկուսացել է շրջապատում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ինքնամեկուսացման ռեժիմ պահպանի՝ իր շրջապատում կորոնավիրուսով վարակման դեպքերի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Կրեմլից հայտնել են, որ այս որոշման մասին նախագահը տեղեկացրել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցում: Կարանտինի ժամկետների մասին տեղեկություն դեռևս չի նշվում:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ղեկավարը չէր բացառել, որ կարող է ստիպված կարանտինի անցնել՝ շրջապատում «Քովիդ-19»-ով վարակված անձանց պատճառով:

Նշենք, որ Վլադիմիր Պուտինը գարնանը պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով և բազմիցս նշել, որ հակամարմինների մակարդակը պատվաստվելուց հետո «լավ է պահպանվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930