
«Ռոմա»-ն երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Սերիա Ա-ում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 3-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն մրցել է «Սասուոլո»-ի հետ:
Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն հաղթել է 2:1 հաշվով: Մայրաքաղաքային ակումբի կազմում աչքի ընկել են Բրիան Կրիստանտեն և Ստեֆան Էլ-Շաարավին: «Սասուոլո»-ից հեղինակության գնդակը խփել է Ֆիլիպ Ջուրիչիչը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է եղել, սակայն փոխարինվել է 70-րդ րոպեին:
Այժմ «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է: Թիմը հավաքել է 9 միավոր: