Բաժիններ՝

Արագածոտնի մարզում դանակահարություն էր եղել…

Սեպտեմբերի 4-ին Արագածոտնի մարզում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց ժամը 22-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ մարմնին ծակած-կտրած վերքով 36-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն: Սահմանված կարգի համաձայն՝ բժշկական կենտրոն մեկնած ոստիկաններն արձանագրեցին՝ քաղաքացին երբ, որտեղ, ինչ հանգամանքներում է ստացել վնասվածքը։

Տուժողը վստահեցնում էր, որ չի ճանաչում իրեն դանակահարողին։ Ըստ նրա՝ Ագարակ-Բյուրական գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում, մի փուչ խոսքից վեճի էր բռնվել անհայտ անձի հետ, որն էլ դանակահարել էր։

Հանցագործությունը բացահայտվեց հաղորդումից երկու օր անց՝ քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաններն այլ բան պարզեցին։ Քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, նշված փողոցների խաչմերուկում անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ տուժողին դանակահարել է համագյուղացին՝ Բյուրական գյուղի 37-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը նույն օրը ներկայացավ ոստիկանության Աշտարակի բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն։ Գրպանում եղած ծալովի դանակով էր վնասվածքներ պատճառել ու դեպքի վայրից հեռանալիս դանակը նետել դաշտամիջյան ճանապարհին։

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930