10 հատկանիշներ, որոնք բնորոշ են միայն իմաստուն կանանց
1. Ձեր տղամարդը Ձեր ամբողջ կյանքը չէ
Դա նշանակում է, որ Ձեր կյանքը չի պտտվում միայն տղամարդու շուրջ: Դուք ընկերներ ունեք, աշխատանք, սիրելի հոբբի, կարող եք ազատ ժամանակն անցկացնել առանց Ձեր տղամարդու, և դրանում ոչ մի վատ բան չկա:
2. Դուք հեքիաթների չեք հավատում
Դուք վաղուց արդեն հանել եք վարդագույն ակնոցները և սթափ եք գնահատում իրավիճակը: Եթե տղամարդը չի զանգահարում, նշանակում է՝ դա նրա իրական ցանկությունն է:
3. Ոչ մի դրամա
Դուք մարդկանց մոտ հարաբերություններ չեք պարզում: Ձեզ ավելորդ հանդիսականներ պետք չեն:
4. Դուք հետևում եք Ձեր ինտուիցիային
Դուք լավ եք զգում սուտը: Ձեզ խաբելը շատ դժվար է:
5. Դուք Ձեր ոճն ունեք
Ձեզ համար զգեստ ընտրելիս Դուք չեք մտածում նորաձևության մասին: Դուք գնում եք միայն այն, ինչը հարմար է Ձեր կազմվածքին և տրամադրությանը:
6. Դուք սկզբունքներ ունեք
Դուք հաստատ գիտեք՝ երբ պետք է հետևեք Ձեր սկզբունքներին, իսկ երբ կարող եք զիջել:
7. Դուք կարողանում եք ներել
Իրական իմաստուն կինը կարողանում է ներել: Նրանք երբեք չեն հիշում այն մասին, ինչ եղել է նախկինում:
8. Դուք չեք ապրում անցյալով
Իմաստուն կինը անցյալ կյանքից վերցնում է ամենաարժեքավորը՝ փորձը: Մնացածի մասին նա մոռանում է:
9. Դուք սիրում եք Ձեր մարմինը
Կարևոր չէ, թե ինչ կազմվածք ունեք, միևնույն է, Դուք այն սիրում եք:
10. Մնալ կին յուրաքանչյուր իրավիճակում
Կարևոր չէ՝ որտեղ եք և ում հետ, Դուք միշտ մնում եք բարի, փխրուն և մի քիչ սենտիմենտալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը