
Էլվիս Փրեսլիի մազափունջը․ հագուստը, գոտին և կոշիկները վաճառվել են աճուրդում

Էլվիս Փրեսլիի մազափունջը, որը կտրել ու խնամքով պահպանել է նրա վարսավիրը՝ Հոմեր Ջիլ Ջիլանդը, հանվել է աճուրդի։ Այս մասին գրում է Luxury Launches-ը:
Փրեսլիի սև ներկված մազափունջն աճուրդում վաճառվել է 72․500 դոլարով:
Աճուրդի ընթացքում 1 012 500 դոլարով վաճառվել է նաև Փրեսլիի հագուստը, որը նա կրել է 1972-ին Մեդիսոն Սքուեր Գարդենում համերգի ժամանակ:
Իսկ Viva Las Vegas ֆիլմից Փրեսլիի մրցարշավային սաղարվարտը վաճառվել է 23․750, կոշիկները՝ 28․750, գոտին՝ 25․000 դոլարով: