Գեղամ Ստեփանյանը քննարկում է ունեցել ՀՀ-ում ապաստանած արցախցիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ-ում ապաստանած արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում գտնվող ԱՀ քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի, տեղահանված անձանց կարգավիճակի, ԱՀ և ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերով սահմանված աջակցությունների, ինչպես նաև այլ իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր»,-հայտնում են Արցախի ՄԻՊ-ից:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել Արցախի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և դրանք միջազգային հարթակներում բարձրաձայնելու հետագա նախաձեռնությունների շուրջ։