![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձը «168 Ժամի» հիմնադրման 17-րդ տարեդարձի առթիվ
![](https://168.am/wp-content/uploads/2021/09/tat1.jpg)
«168 Ժամ» թերթի հիմնադրման 17-րդ տարեդարձի առթիվ թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Հարգելի՛ տիկին Սեյրանյան,
168 ժամ օրաթերթի ու 168.am կայքի հարգելի նախկին ու ներկա աշխատակիցներ,
Շնորհավորում եմ օրաթերթի հիմնադրման 17-ամյակի կապակցությամբ:
Ազատ մամուլն ու խոսքի ազատությունն անգնահատելի արժեք են ժողովրդավարական հասարակություններում: Ձեզ մաղթում եմ, որ շարունակեք խթանել այլակարծությունն ու Ձեր լսարանին մատուցեք օբյեկտիվ, բազմակողմանի ու անաչառ ինֆորմացիա:
Հասարակությունը Ձեր աշխատանքի շնորհիվ է տեղեկացվում պետական մարմինների աշխատանքի վերաբերյալ, հետևաբար Ձեր աշխատանքն ունի վերահսկողական կարևորագույն դեր:
Լրատվամիջոցին մաղթում եմ նորանոր հաջողություններ»,- գրված է Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձում: