 
                        «Հայաստանի հանրությունն այդպես էլ մի պարզ բան չհասկացավ, որ պատերազմի ժամանակ մեր դեմ գործել է միջազգային կոալիցիա»․ Ստեփան Դանիելյան
 
                                    Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի հանրությունն այդպես էլ մի պարզ բան չհասկացավ, որ պատերազմի ժամանակ մեր դեմ գործել է միջազգային կոալիցիա՝ Բաքու-Անկարա-Լոնդոն-Թոլ-Ավիվ- Իսլամաբադ: Նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում: Բրիտանայի, Պակիստանի, Իսրայելի այդ պահին (նաև այս պահին) մեր դեմ գործելն իրենց մեծ քաղաքականության շահերի ածանցյալն է:
Նրանցից ոմանց Բաքվին օժանդակել են ռազմական ուժերով, ոմանք ռազմական մասնագետներով, ոմանք հետախուզական տվյալներով, ոմանք քաղաքական տանիք են ապահովել, ոմանք Հայաստանի ներսում հասարակական ու քաղաքական դեստրուկտիվ կառույցներ են աճեցրել և այլն:
Պատերազմում մեր պարտությունը սկսվել է հենց արտաքին քաղաքականության, նաև ներքին քաղաքականության ձախողումների շնորհիվ:
Պարզ ասած, Հայաստանի քաղաքական միտքը սնանկ էր, ու հիմա նույնպես սնանկ է ու դա ոչ միայն այն ժամանակվա ու ներկայիս իշխանություններին ու ընդդիմություններին է վերաբերում, դա մեզ բոլորիս է վերաբերվում՝ եղած ու չեղած ինստիտուտներով հանդերձ»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        