Բաժիններ՝

ՀՀ ԱԻ նախարարը ցավակցական նամակ է հղել ՌԴ ԱԻ նախարարի ողբերգական մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ցավակցական նամակ է հղել ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանին՝ ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ։ Ցավակցական նամակում նշված է.

«Հարգելի՛ Ալեքսանդր Պետրովի,

Խորը վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան մասին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և սփոփանքի խոսքեր ենք ուղղում Ձեզ, նրա գործընկերներին, ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Մենք վշտակցում ենք և կիսում Ձեր ծանր կորուստը:

Նրա անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր կոչմանը և մասնագիտությանը` հերոսության, հայրենիքին ծառայելու վառ օրինակ են և հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, ովքեր նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն:

Հավերժ փառք հերոսի հիշատակին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930