Ուկրաինայի Ռադայի կոմիտեն չի պաշտպանել ՆԱՏՕ-ին չանդամակցող հիմնական դաշնակցի կարգավիճակի մասին դիմումը. Կոռնիենկո
Ուկրաինայի Գերագույն ռադայի կոմիտեն չի պաշտպանել Ուկրաինային ՆԱՏՕ-ին չանդամակցող հիմնական դաշնակցի երկկողմ կարգավիճակ (MNNA) տրամադրելու վերաբերյալ ԱՄՆ-ի Կոնգրեսին դիմելու շուրջ թիվ 5380 որոշման նախագիծը:
Այդ մասին լրագրողներին խորհրդարանի կուլուարներում ասել է «Ժողովրդի ծառա» («ԺԾ») կուսակցության նախագահ, խմբակցության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Կոռնիենկոն, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը։
Նրա խոսքով՝ «ԺԾ» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը փաստաթղթի օգտին քվեարկելու ժամանակ հենվելու է կոմիտեի որոշման վրա: «Մենք հենվելու ենք կոմիտեի որոշման վրա: Կոմիտեն որոշել է չպաշտպանել»,-ասել է քաղաքական գործիչը: