Բաժիններ՝

Չպատվաստված և հակացուցում չունեցող անձը հոկտեմբերի 1-ից ամիսը 2 անգամ պետք է ՊՇՌ թեստ հանձնի. նախարարը մարդու իրավունքների խախտում չի տեսնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հաջորդ ամսվա սկզբից ուժի մեջ մտնող կարգին՝ նշեց, որ հոկտեմբերի 1-ից անձը ամիսը երկու անգամ պետք է փաստի իր վարակակիր չլինելու փաստը, իսկ դա արվում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանով:

Բացառություն են կազմում այն անձինք, ովքեր պատվաստված են և ունեն հստակ բժշկական հակացուցում պատվաստման համար։

«Եթե չհետևեն այս կարգին, հետևանքը կլինի աշխատանքի չներկայանալը: Հաջորդիվ, տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տույժ-տուգանքներ կկրի։ Եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի որոշակի ժամկետներում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը»,- ասաց Ավանեսյանը։

Նա նշեց, որ մարդու իրավունքների խախտում չի տեսնում այս հարցում, ամեն ինչ արվում է Սահմանադրության, ՀՀ օրենքների շրջանակներում։

«Գիտեք, որ Հայաստանում գործում է Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին օրենքը, որը հստակ ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով՝ նաև ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր։ Եվ այդ ենթաօրենսդրական ակտերը բխում են օրենքներից։ Այսինքն, այն նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է պահանջներին։ Մենք այստեղ որևէ խնդիր չունենք Սահմանադրության, օրենքների հետ»,- ասաց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս