
Էշով Փաշինյանի հետևից Երևան եկած տղամարդն անակնկալներ է խոստանում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Տավուշի Աչաջուր համայնքից էշով Փաշինյանի ետևից Երևան ժամանած Սևադա Ղուկասյանը մեր հետ զրույցում նշեց, որ իր պայքարը դեռ չի ավարտվել: Սևադայի խոսքով` ոչինչ ավարտված չէ, քանի դեռ Փաշինյանն ավանակի վրա չի նստել:
«Չնայած իմ դեմ ուղղված դատական գործերին և այլ հետապնդումներին, իմ պայքարը դեռ չի ավարտվել: Շատ բան չեմ ցանկանում մանրամասնել, որպեսզի ոմանք իմ պլաններն իրար չխառնեն, սակայն ոչինչ չի վերջացել: Սևադայի հավաստմամբ` ամեն ինչ դեռ առջևում է: «Սպասեք անակնկալների»,- նշում է Սևադան»,-գրում է թերթը։