Բաժիններ՝

Բերման ենթարկված տղամարդն ասել է, որ բուսական զանգվածը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր ծխելու համար

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Սեպտեմբերի 3-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։

Բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բարձրաշեն գյուղի 57-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պահում և օգտագործում։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց դեղնականաչավուն, չորացված, մանրացված կանեփանման զանգված:

Ըստ բերման ենթարկվածի՝ բուսական զանգվածը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր ծխելու համար։

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930