Բաժիններ՝

«Անգլիայի ֆուտբոլիստների փոխարեն՝ ես կհեռանայի դաշտից»․ Բեյլ

Օրերս Հունգարիայի և Անգլիայի ազգային հավաքականների խաղում տեղի ունեցավ ռասիստական ​​սկանդալ, որի ժամանակ տանտերերի երկրպագուները տրիբունաներում իրենց անպատշաճ պահեցին: ՖԻՖԱ-ն արդեն պաշտոնական հետաքննություն է սկսել:

Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի եզրային հարձակվող Գարեթ Բեյլը մեկնաբանել է այս միջադեպը: Ուելսցին հայտարարել է, որ ինքը ոչ մի կերպ չի պաշտպանում երկրպագուների նման պահվածքը: Sky Sport-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստը վստահեցրել է, որ նման միջադեպի դեպքում նա պատրաստ կլինի խաղադաշտը լքել  իր թիմակիցների հետ միասին:

Բեյլն արտահայտեց այն միտքը, որ չպետք է հանդուրժել նման վերաբերմունքը: Ֆուտբոլիստը մատնանշում է նաև ՖԻՖԱ-ի վատ աշխատանքը, որը, նրա կարծիքով, պատշաճ կերպով չի արձագանքում խախտումներին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս