Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան վիրավորներ և զոհ

Մեղրի-Երևան ավտոճանապարհի 191-րդ կմ հատվածում 2021թ. սեպտեմբերի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, տղամարդը «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ենթարկվել ավտովթարի:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ ավտովթարի հետևանքով մեքենայում գտնվող ուղևորներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Տեսանյութեր

Լրահոս