Բաժիններ՝

Կրակոցներ Երևանում. փողոցում հայտնաբերվել է 45-ամյա տղամարդու՝ հրազենային վնասվածքներով դին. կասկածյալը քրոջ որդին է. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 12 փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի դիմաց տղամարդու դի կա։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 45-ամյա Սամվել Վարդանյանի դին՝ հրազենային 2 վնասվածքով: Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ տաք հետքերով պարզել են, որ նշված վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ ենթադրյալ կասկածյալ՝ 26-ամյա Աշոտ Մկրտչյանը իր մոտ եղած «Վալտեր» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել Ս. Վարդանյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին և բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը, քննիչի որոշմամբ էլ ենթադրյալ կասկածյալ Ա. Մկրտչյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանված Ս. Վարդանյանը կասկածյալ Ա. Մկրտչյանի քեռին էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930