Որո՞նք են մաշկին սպառնացող արտաքին վտանգները

Պետք է ուշադրություն դարձնել մաշկի վրա ազդող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդակներին։

Առողջ մաշկի բնականոն ընթացքի հետեւանքով մաշկի մակերեսի վրա չորանում է ճարպագեղձերի եւ քրտնագեղձերի արտադրությունը։ Մաշկի բնական ճարպը փակում է մազարմատի եւ քրտնագեղձերի ծակոտիները, որը կարող է ինֆեկցիայի եւ հետեւաբար բշտիկների առաջացման պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով կարեւոր է մաշկի կանոնավոր մաքրումը եւ խնամքը։

Ուլտրամանուշակագույն ճառագայթներ

Իհարկե, արեւն իր դրական ազդեցությունն ունի մաշկի D վիտամինն ապահովելու հարցում, սակայն այն նաեւ մեծ վնասներ է պատճառում։

Ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթը թափանցելով մաշկի ենթաշերտերի մեջ` ավելացնում է ազատ ռադիկալները, որոնք վնասում են բջիջները եւ քայքայում մաշկի ձգողականությունն ապահովող կոլագենի եւ էլաստինի շերտերը։ Միայն տարիներ հետո կարող եք նկատել արեւի պատճառած վնասները։ Եվ երբ այդ վնասները տեսանելի են դառնում, այլեւս հնարավոր չի լինում վերադարձնել կորցրածը։

Կլիմա

Մաշկի բնական ճարպը մաշկի համար պաշտպանիչ շերտ է համարվում, որի պարտականությունն է հնարավորինս պակասեցնել ջրի գոլորշիացումը։ Դրանով հանդերձ, ցուրտ եղանակին ճարպագեղձերի արտադրությունը պակասում է, մաշկն անպաշտպան է դառնում, եւ գոլորշիանում է մաշկի մակերեսի խոնավությունը։ Իսկ շոգ եղանակին մաշկը հովացնելու համար մարմինը քրտնում է, որի հետեւանքով մեծ քանակությամբ ջուր է մսխվում։

Հակասական ջերմաստիճաններում մաշկի մակերեսային մազանոթները փխրուն են դառնում, կամ լայնանում են։

Այս ամենից խուսափելու համար լավագույն միջոցը խոնավացնող կրեմների մշտական օգտագործումն է։

Օդի ապականում եւ կենսոլորտի ճնշում

Գոյություն ունեն մաշկի խոնավությունը նվազեցնող այլ հանգամանքներ եւս: Դրանցից են՝ սխալ օճառների օգտագործումը եւ կենտրոնական ջեռուցման համակարգը: Ինչպես նաեւ տարբեր նյութերով (արճիճ, սնդիկ, ալյումինիում, եւ այլն) օդի ապականումը: Այդ նյութերը վնասում են մաշկի բջիջների պրոթեինը։ Օդը նաեւ ապականվում է ծխախոտի ծխից առաջացող ածխաթթու գազի, գործարանների արտանետած քիմիական նյութերի եւ մեքենաների խլացուցչից արտանետվող ծխի հետեւանքով, որոնք ազդում են մաշկի վրա։

Պետք է ամեն օր խնամել մաշկը եւ պաշտպանել այն արտաքին գործոններից։

Տեսանյութեր

Լրահոս