Բաժիններ՝

Արշակ Կարապետյանը պարգևատրել է պատերազմին մասնակցած բժիշկների

ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած բժիշկների պարգևատրման արարողություն, որին ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի պատասխանատուներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով գերատեսչական մեդալներով են պարգևատրվել պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների և կամավորների կյանքեր փրկած բուժաշխատողներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «սպիտակ բանակի» ներկայացուցիչներին անձնվեր աշխատանքի ու նվիրումի համար, շեշտելով, որ նրանք առանց դադարի շարունակել են ծառայությունը նաև պատերազմից հետո` զինվորներին երկրորդ կյանք պարգևելու և նորից շարք վերադարձնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930