Այնթապի բնակչի մոտ սուբուտեքսի հաբեր են հայտնաբերվել
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տվյալներ էին ստացվել, որ Այնթապ գյուղի մի բնակիչ թմրամիջոց է իրացնում։
Օգոստոսի 23-ին նույն ստորաբաժանման ծառայողները, համագործակցելով ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների հետ, Այնթապում հայտնաբերեցին նույն գյուղի 32-ամյա բնակչին՝ իր մեքենայով հանդերձ։
Բերման ենթարկվելու ժամանակ 32-ամյա տղամարդը նետեց ծխախոտի տուփն ու պոլիէթիլենային տոպրակը։
Ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվեցին սուբուտեքսի 7 հաբ, հաբի կտորներ, իսկ տոպրակի մեջ՝ նույն թմրամիջոցի 4 հաբ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Այնթապի 32-ամյա բնակիչը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։