Բաժիններ՝

Ռուսաստանում գրանցել են AH3N2 գրիպով հիվանդանալու առաջին դեպքերը

Ռուսաստանում արդեն գրանցվում են AH3N2 գրիպով հիվանդանալու դեպքերը, առկա է վերահաս համաճարակաբանական սեզոնի ռիսկը: Այդ մասին ղեկավար, ՌԴ գլխավոր պետական բժիշկ Աննա Պոպովան:

«Մենք հայտարարում ենք գրիպի դեմ պատվաստման արշավի մեկնարկ: Մենք արդեն գրանցում ենք AH3N2 գրիպով հիվանդանալու դեպքերը, եւ դա ամենալավ կանխատեսման նշան չէ»,-ասել է Պոպովան՝ հանդես գալով Արեւելյան տնտեսական համաժողովում (ԱՏՀ-21):

«Մենք տեսնում ենք վերահաս համաճարակաբանական սեզոնի ռիսկեր»,-ասել է նա: Պոպովան նշել է, որ «դեռ իրադրությունը երկրում սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՇՎՎ) մասով կայուն է»:

Վերահաս համաճարակաբանական սեզոնի ռիսկերը կապված են այն բանի հետ, որ անցյալ տարի մարդիկ «գրիպի վիրուսներին չեն հանդիպել այնպես, ինչպես դա սովորաբար լինում է»:

Բացի այդ, COVID-19 նոր կորոնավիրուսային վարակ տարած անձանց մոտ բարձր է ուրիշ ՍՇՎՎ-ներով հիվանդանալու ռիսկը, նշել է նա:

«Մարդիկ, որոնք նոր կորոնավիրուսային ինֆեկցիան տարել են որոշակի ժամանակի ընթացքում, ունեն ցածր իմունիտետ, ցածր դիմադրողականություն»,-ասել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը:

«Պատվաստման 60 տոկոս մակարդակը, որին մտադրվել ենք հասնել, «մեզ վստահություն կտա, որ իրադրությունն այնքան բարդ եւ վտանգավոր չի լինի, ինչպես եղել է, օրինակ, գրեթե 30 տարի առաջ»:

Պոպովան հիշեցրել է, որ աշխարհում ամեն տարի, բացառությամբ անցյալ տարեշրջանը, գրիպով հիվանդանում է մոտավորապես 1 միլիարդ մարդ, որոնցից 5 միլիոնը՝ շատ ծանր՝ բարդություններով եւ մի շարք քրոնիկ հիվանդություններ ստանալով:

Եվս շուրջ 0,5 միլիոն մարդ մահանում է: H3N2 վիրուսները կարող են վարակել թռչուններին եւ կաթնասուններին: Թռչունների, մարդկանց եւ խոզերի մոտ վիրուսը մուտացիայի է ենթարկվել բազմաթիվ շտամներով: Այն տարիներին, երբ H3N2-ը գերիշխող շտամ է հանդիսանում, հոսպիտալացումների թիվն ավելանում է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս