Ավագանու անդամից պատգամավոր՝ մեկ քայլ է
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Հունանյանը հրաժարվել է քաղաքային իշխանությունում իր մանդատից և վերցրել է ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավորի մանդատը ՔՊ կազմում:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»:
Նա ավագանու մանդատ էր ստացել 2020-ի մարտին: