Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» է ստացել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար
Կարիերային նվաճումների համար «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր պարգեւ կհանձնվի ամերիկացի դերասանուհի Ջեյմի Լի Քյորտիսին: Հունիսի 30-ին այդ մասին հայտնել է Վենետիկի 78-րդ կինոփառատոնի տնօրինությունը, կինոփառատն, որի անցկացումն անմիջակա ձեւաչափով պլանավորված է սեպտեմբերի 1-ից մինչեւ 11-ը։
«Ոսկե առյուծը» Քյորտիսին կհանձնվի «սեպտեմբերի 8-ին Կինոյի պալատում՝ ռեժիսոր Դեւիդ Գորդոն Գրինի «Հելոուինն սպանում է» (Halloween Kills) ֆիլմի արտամրցութային ցուցադրությունից առաջ, որտեղ նա խաղացել է գլխավոր դերը, նշված է հայտարարության մեջ:
«Ջեյմի Լի Քյորտիսը պատկանում է հոլիվուդյան այն դերասանների եւ դերասանուհիների սակավաթիվ խմբին, որոնք ունակ են առավել համոզիչ մարմնավորվելու այն բոլոր հատկանշները, որոնք իրենցից ներկայացնում են համաշխարհային մեծ կինոյի ոգին»,- հայտարարել է աշխարհի հնագույն կինոստուգատեսի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան:
Ապրիլին փառատոնի տնօրինությունը հայտարարել է, որ կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար նաեւ «Ոսկե առյուծ» կհանձնեն իտալացի դերասան եւ ռեժիսոր Ռոբերտո Բենինյիին, հաղորդել էՏԱՍՍ-ը: