Բաժիններ՝

Պելեն աջակցել է Մբապպեին

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն Ֆրանսիայի ազգային հավաքականի Եվրոպայի առաջնությունից աղմկահարույց կերպով հեռանալուց հետո աջակցել է անհաջողակ աստղային հարձակվող Կիլիան Մբապպեին:

Աշխարհի եռակի չեմպիոնն իր թվիթերյան էջում գրել է, որ Կիլիանը գլուխ կախելու կարիք չունի, քանի որ դեռ շատ հնարավորություններ կունենա մեծ հաղթանակների հասնելու համար, իսկ անհաջողությունները պատահում են բոլորի հետ:

Հիշեցնենք, որ շվեյցարացիների հետ 11-մետրանոց հարվածաշարում Մբապպեն չկարողացավ իրացնել վճռական 11-մետրանոցը: Ի վերջո, ֆրանսիացիները պարտվեցին և ավարտեցին իրենց ելույթը «հին աշխարհի» առաջնությունում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930