
«Մանչեսթեր Սիթին» կգնի «Բարսայի» խաղացողին՝ Քեյնի փոխարեն

«Մանչեսթեր Սիթին» Քեյնի համար այլընտրանք է գտել «Բարսելոնայում»:
«Մանչեսթեր Սիթին» վստահ չէ այս ամռանը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու հարցում:
Անգլիացի աստղի տեղափոխման շուրջ բանակցությունների անհաջող ավարտի դեպքում «քաղաքաբնակները» պատրաստվում են դիմել այլ քայլի:
Ըստ Ֆիչեսեսի, Անգլիայի գործող չեմպիոնի այլընտրանքը «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն է:
Անցած մրցաշրջանում 30-ամյա ֆրանսիացին 51 խաղում խփեց 20 գոլ ու կատարեց 12 գոլային փոխանցում: Նրա շուկայական արժեքը 60 միլիոն եվրո է:
Սիրարփի Աղաբաբյան