
Սերենա Ուիլյամսը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը Ուիմբլդոնում

Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը չի շարունակի պայքարը Ուիմբլդոնում:
Կանանց մենախաղի առաջին շրջանում Սերենա Ոիլյամսը մրցում էր բելառուս Ալեքսանդրա Սասնոբիչի հետ: Առաջին սեթում Ուիլյամսը վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից:
Ուիմբլդոնը, որը համարվում է ամենահին և հեղինակավոր մրցաշարերի մեկը, առաջին անգամ անցկացվել է 1877 թվականին: Արդեն 133-րդ անգամ անցկացվող մրցաշարը անցկացվում է Լոնդոնի կորտերում: Այս տարի մրցաշարին որոշել են չմասնակցել իսպանացի Ռաֆայել Նադալը, որը հաղթել էր 2008 և 2010 թվականներին, ինչպես նաև ավստրիացի Դոմինիկ Տիմը, Ստեն Վավրինկան, Սիմոնա Հալեպը, Նաոմի Օսական:
Ուիմբլդոնը ռեկորդակիր հաղթողը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, ով 8 անգամ դարձել է չեմպիոն, իսկ կանանց պայքարում Մարտինա Նավրատիլովան (8 անգամ): Ուիմբլդոնի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցախաղում` Սիմոնա Հալեպը: Ուիմբլդոնը կեզրափակվի հուլիսի 11-ին: