
Ողբերգական ավտովթար Ձորաղբյուրում․ կա մեկ զոհ

Հունիսի 29-ին, ժամը 18։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ «Ջամբո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Զ․) և «Porsche Cayenne» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (մոտ 60 տարեկան) մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել վարոդի դին։