
Գոռ Մալաքյանը հանդես կգա Երևանի «Արարատ»-ում

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել Գոռ Մալաքյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն էր «Փյունիկը», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում: Մինչ այդ նա հանդես է եկել «Արարատ-Արմենիայում», ուկրաինական «Ստալում», «Շիրակում», «Ալաշկերտում» և «Փյունիկում»: Նա իր կարիերայի ընթացքում երկուական անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները: Գոռ Մալաքյանը նաև 18 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»: