Բաժիններ՝

Ադրբեջանն ապացույցներ է հավաքել ՀՀ օդային տարածքում խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի գործով

Ադրբեջանը հավաքել է ապացույցներ և փորձաքննություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի գործով, կործանման վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Գյունայ Սալիմզադեն:

«Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում Ռուսաստանի Դաշնությանը պատկանող Մի-24 ռազմական ուղղաթիռը խոցելու հետ կապված` Գլխավոր դատախազությունը անհապաղ ստուգումից հետո քրեական գործ է հարուցել: Իրականացվել են համապատասխան փորձաքննություններ և հավաքվել են իրեղեն ապացույցներ, ինչպես նաև իրականացվել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ», – ասել է մամուլի ծառայության ղեկավարը:

Սալիմզադեն նաև շեշտել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը կապահովի ռուսական ուղղաթիռի կործանման դեպքի վերաբերյալ իրավական որոշման ընդունումը:

«Ներկայում հետաքննությունը շարունակվում է, և քննության արդյունքներին համապատասխան կապահովվի իրավական որոշման ընդունումը», – շեշտել է նա:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին հաղորդել է, որ ռուսական Մի-24-ը մարտական գոտուց դուրս հատվածքում` Հայաստանի օդային տարածքում խփվել է: Անձնակազմի երկու անդամ զոհվել է: Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ռուսական ուղղաթիռը, ներողություն է խնդրել և պատրաստակամություն հայտնել Ռուսաստանին փոխհատուցում վճարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930