
Լուկաշենկոն ՌԴ ԱԽ-ի քարտուղարի հետ քննարկել է համագործակցությունը անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Նարիշկինի հետ: Այդ մասին հաղորդել է ԲԵԼՏԱ գործակալությունը։
«Միշտ խոսելու բան կա, հատկապես այս դժվարին ժամանակներում: Ուշադիր հետեւել եմ ձեր հայտարարություններին, ելույթներին. բացարձակապես համընկնում են ոչ միայն իմ, այլեւ մեր մասնագետների տեսակետների հետ: Ուստի, իսկապես, քննարկելու բան կա, եւ ես շատ ուրախ եմ, որ դուք իրազեկ եք թեմային, խորը կերպով ներքաշված եք այդ խնդրի մեջ»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Պետության ղեկավարն ընդունել է, որ կցանկանար Նիկոլայ Պատրուշեւի հետ միայնակ քննարկել հարցեր, «որոնք ենթակա չեն հանրային հրապարակման»:
Բայց ես կցանկանայի, որպեսզի դուք դրանց մասին իմանաք, քանի որ հաստատապես պետք է միասին աշխատենք, հականերգործենք առանձին ուղղությունների»,-պարզաբանել է նախագահը: Հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է քննարկել ոչ միայն փոխգործակցության թեմատիկան անվտանգության ոլորտում, այլեւ պաշտպանական արդյունաբերությունը, համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում:
Նիկոլայ Պատրուշեւն իր հերթին նշել է, որ ուրախ է գտնվել Մինսկում եւ տեսնել դրական փոփոխությունները: «Յուրաքանչյուր անդամ, երբ ժամանում եմ, աչքերիս ուրախություն է բերում այն, թե ինչ է տեղի ունենում այստեղ»,-ասել է նա: Այսօր Բելառուսի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդներն անցկացնում են պլանային կոնսուլտացիաներ: Դրանցում քննարկվելու է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը, հիբրիդային պատերազմների պրոբլեմատիկան, Բելառուսի եւ Ռուսաստանի շուրջ ստեղծված իրադրությունը: