Բաժիններ՝

Պրահայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել

Հունիսի 29-ին հրաձգություն է տեղի ունեցել Պրահայի կենտրոնի Բելեհրադսկա փողցում, որի հետեւանքով ծանր վիրավորվել է մի 50-ամյա կին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պրագայի փրկության ծառայության մամուլի քարտուղար Յանա Պոշտովան:

Կինը, նրա խոսքով՝ «վիրավորվել է Պրահայի Բելեհրադսկա փողոցում տեղի ունեցած հրաձգության ժամանակ:

«Վիրավոր կինը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- ասել է նա:

Մինչդեռ, ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ տուժած կինը աշխատանքի բորսայի աշխատակցուհի է:

Նրան կրակել է մոտավորապես 60-ամյա մի տղամարդ: Նրա որոնմանն ու ձերբակալմանն են միացել հատուկ նշանակության ջոկատի մարտիկները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930