
«Փյունիկ»-ը 31-ամյա նոր պաշտպան ունի

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 31-ամյա պաշտպան Զորան Գայիչը։ Սերբ ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Մլադոնեվաչ, «Ռադ», «Բորսա», բուլղարական «Արդա», ինչպես նաև չեխական «Բոհեմիանս», «Զլին», «Զբրոյովկա» ակումբներում։ Զորան Գայիչը 6 խաղ է անցկացրել նաև Եվրոպայի լիգայի խմբային փուլում։
Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»: