
Իսրայելի ԱԳ նախարարն առաջին անգամ այցով ժամանել է Աաբական Միացյալ Էմիրություններ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը հունիսի 29-ին պատմության մեջ առաջին պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ որպես ԱՄԷ-ի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար շեյխ Զայիդ Ալ Նահայանի հյուր: Այդ մասին հայտնում է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալներով՝ Լապիդի երկօրյա այցի ընթացքում կկայանան Աբու Դաբիում Իսրայելի դեպանության եւ Դուբայում հրեական պետության գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական աարարողությունները: Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ինքը հունիսի 29-ին Twitter-ում զետեղված հրապարակման մեջ ԱՄԷ սկսվող այցը բնորոշել է որպես պատմական:
2020 թվականի սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի ակտիվ միջնորդությամբ ստորագրել է փաստաթղթեր ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունների նորմալացման շուրջը: Մինչեւ այդ համաձայնագրերի կնքումը հրեական պետությունն արաբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ էին հաստատված սոսկ Եգիպտոսի եւ Հորդանանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: