
«Այլևս չեմ կատարում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները». Արմինե Մուրադյան

Սիրելի ընկերներ, գործընկերներ
Տեղեկացնում եմ, որ այլևս չեմ կատարում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:
Շնորհակալություն եմ հայտնում
լրատվական դաշտի գործընկերներիս 3 տարվա արդյունավետ համագործակցության համար, առանց որի անհնար կլիներ հանրության համար ապահովել մեր գործունեության հաշվետողականությունը , շատ դեպքերում նաև աջակցել խնդիրների վերհանմանն ու լուծմանը:
Շնորհակալ եմ նախարարության գործընկերներիս, հատկապես հասարակայնության հետ կապերի փոքրիկ, բայց սրտացավ թիմին աջակցության և համատեղ աշխատանքի համար: Լավագույն հաղորդակցությունը այս տարիներին հաջողվել է նախարարության ողջ աշխատակազմի նվիրված ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ:
Հատուկ երախտագիտությունս եմ հայտնում նախարար Սուրեն Պապիկյանին վստահության և ամենօրյա աջակցության համար:
Շնորհակալ եմ բոլորիդ:
Մեր հերոսների հանդեպ պարտքի գիտակցումը յուրաքանչյուրիս աշխատանքի հիմքը պետք է լինի:
Միասնականություն և հաջողություններ մեր երկրին:
Արմինե Մուրադյան