Բաժիններ՝

ԱՄՆ-ն իր գործընկերներին չի խնդրում ընտրել իր և Չինաստանի միջև. Բլինկեն

ԱՄՆ-ն իր գործընկերներին եւ դաշնակիցներին չի խնդրում ընտրել Վաշինգտոնի կամ Պեկինի միջեւ, բայց Չինաստանի հետ մրկացակցության եւ դիմակայության հարցերում հարկ է ավելի գործունորեն պահպանել միասնությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինկենը հունիսի 29-ին La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում, որն այցով գտնվում է Իտալիայում։

«Միացյալ Նահանգները հարգում է այն փաստը, որ մյուս երկրները ճյուղավորված հարաբերություններ ունեն Չինաստանի հետ: Մենք ոչ մեկին չենք խնդրում ընտրել մեր եւ Չինաստանի միջեւ: Բայց երբ մենք ստիպված ենք լինում գործ ունենալու այդ պետության հետ, լինեն դրանք որպես հակառակորդներ, մրցակիցներ թե գործընկերներ, մենք շատ ավելի արդյունավետ ենք, եթե գործում ենք միասին: Եվ դա հավաստումը գտավ Յոթի խմբի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ – ԵՄ-ի գագաթնաժողովներում»,- ասել է Բլինենը: Նա Չինաստանը համարել է «առավել բարդ երկիր, որի հետ հարկ է լինում գործ ունենալ»: «Կան բնագավառներ, որտեղ մենք հակառակորդներ ենք, ինչ-որ տեղ՝ մրցակիցներ, իսկ ինչ-որ հարցերում՝ գործընկերներ»,- հավել է Բլինկենը:

Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական դաշինքը Հռոմի համար «անհամեմատելի» է Չինաստանի հետ առեւտրային հարաբերությունների հետ, որոնք չեն հակասում ԱՄՆ-ի հետ դաշինքին: Իտալիան 2019 թվականի մարտին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի այցի ժամանակ ստորագրել է հուշագիր փոխըմբռնման շուրջը, որը նախատեսում է երկրների միջեւ համագործակցության զարգացում, այդ թվում «Մետաքսի ճանպարհի տնտեսական գոտու» («Մեկ գոտի – մեկ ուղի») ստեղծման չինական նախաձեռնության շրջանակներում:

Հուշագիրը դարձել է կառավարող կուսակցությունների մեկի՝ «5 աստղ» շարժման» նախաձեռնության եւ աշխատանքի արդյունքը: Ինչպես բազմիցս պարզաբանել են Իտալիայի ղեկավարության ներկայացուցիչները, այդ փաստաթուղթը պարփակ է, որը չի նախատեսում կողմերի ոչ մի կարգի պարտավորություններ, բայց ուղի է բացում համագործակցության կոնկրետ համաձայնագրերի համար տրանսպորտի եւ ենթակառուցվածքի, մասնավորապես նավահանգստային ոլորտում: Սակայն այդ քալը դժգհություն է հարուցել ԱՄՆ-ում: Նախորդ պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Իտալիա կատարած իր այցերի ժամանակ շատ ավելի կոշտ հռետորաբանություն՝ է գործածել՝ Հռոմին համոզելու «Չինաստանին չվստահելու» եւ նրա «գիշատչական քաղաքականությանը» տեղի չտալու նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս